Գերմանացի վինգեր Լերոյ Սանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, որը դեռևս չի երկարաձգվել։ Ինչպես հայտնում են գերմանական մի շարք պարբերականեր, ֆուտբոլիստը պլանավորում է մնալ Մյունխենում և արդեն մերժել է «Արսենալի» և «Ալ-Իթթիհադի» առաջարկները։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fanatik-ին, գերմանացի վինգերի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Գալաթասարայը»։ «Բավարիան» շարունակում է բանակցությունները 29-ամյա խաղացողի հետ նոր պայմանագրի շուրջ։
Կողմերը, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, կկնքեն մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։