Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել գերմանական թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել «Բայեր Լևերկուզենը»։ «Դեղագործների» ղեկավարությունը փնտրում է Խաբի Ալոնսոյի փոխարինողին, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կմեկնի «Ռեալ Մադրիդ»։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերը» արդեն կոնկրետ բանակցություններ է վարել Տեն Հագի հետ։ Հոլանդացին Լևերկուզենի ակումբի աշխատանքի հիմնական թեկնածուներից մեկն է։

Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզել է 2022 թվականի ամռանից մինչև 2024 թվականի հոկտեմբերը։

«Բայերը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ ութ միավորով հետ մնալով «Բավարիայից»։