«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից (3-0) հետո կիսվել է իր մեկնաբանություններով։
«Առաջին քսան րոպեները դժվար էին, երկրպագուները սկզբում չափազանց աղմկոտ էին, և լարվածությունը շատ բարձր էր։ Մենք դիմացանք փոթորկին և անսասան մնացինք՝ գիտակցելով, որ մեր հնարավորությունը կունենանք։
Դա լավ մտածված առաջին խաղակես էր և պրոֆեսիոնալ կերպով մշակված երկրորդ խաղակես։ Մենք հնարավորություններ ունեինք չորրորդ գոլը խփելու, և գուցե պետք է խաղայինք ավելի բարձր տեմպով։
Կարծում եմ՝ մենք մի փոքր ավելի զգույշ խաղացինք։ Բայց արդյունքը հիանալի հաղթանակ է, չնայած հաջորդ հինգշաբթի կա ևս մեկ կարևոր խաղ», – Մագուայերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։