Ժորժե Ժեզուսը լքել է «Ալ-Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնը

«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը լքել է իր պաշտոնը։ Այս մասին հաղորդում են արտասահմանյան աղբյուրները։ Սակայն ակումբից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 70-ամյա մասնագետը սաուդյան ակումբում կաշխատի մինչև մայիսի 3-ին նախատեսված Ասիական Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ավարտը։ Սակայն «Ալ-Հիլալը» չկարողացավ հասնել եզրափակիչ՝ պարտվելով «Ալ-Ահլիին» (1-3)։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել նաև, որ Ժեզուսը Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնի ֆավորիտն է։