«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ առաջին խաղը (3-3)։
«Մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ այնպես, կարծես քնկոտ լիներ և վճարեց դրա համար։ Այնուամենայնիվ, տղաները շատ լավ արձագանքեցին իրավիճակին։ Հիմա կարևոր է դասեր քաղել այս սխալներից պատասխան խաղից առաջ։
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում շատ բան կարող է կախված լինել ստանդարտ դրվագներից։ Տանը մրցակիցը շատ ուժեղ էր։
Լամին Յամալ՞։ Դա մեզ համար անակնկալ չէր։ Այսօր նա հատկապես մոտիվացված էր խաղալու։ Նա առանցքային խաղացող է։ Իմ նպատակը՞։ Ես ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ», – Տորեսի խոսքերն է մեջբերում AS-ը։