ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ)։
Պաշտպաններ՝ Դենզել Դյումֆրիս (Ինտեր), Մարկինյոս (ՊՍԺ), Ֆրանչեսկո Աչերբի (Ինտեր), Մայլս Լյուիս-Սկելի (Արսենալ)։
Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելլա (Ինտեր), Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի (Բարսելոնա)։
Հարձակվողներ՝ Լամին Յամալ (Բարսելոնա), Ռաֆինյա (Բարսելոնա), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։

Այս շաբաթ տեղի ունեցան մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղերը։ «Արսենալը» տանը 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, իսկ «Բարսելոնան» տանը ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Ինտերի» հետ։