Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավելի վաղ պաշտպանը հայտարարել էր մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։

Այս մրցաշրջանում Տան անցկացրել է 46 խաղ, խփել 3 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։