«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է խաղալ «Վալյադոլիդի» դեմ առաջիկա խաղում։
Հանս-Դիտեր Ֆլիկը թիմի շատ առաջատարներին հանգստի իրավունք կտա, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Ինտերի» դեմ պատասխան խաղին մասնակցելու համար։
Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքով՝ Տեր Շտեգենը, ով սեպտեմբերից վնասվածքի պատճառով չի խաղացել, ամենայն հավանականությամբ կլինի թիմի մեկնարկային կազմում «Վալյադոլիդի» դեմ խաղում։
Պաշտպանության եզրերում, ըստ աղբյուրի, խաղադաշտում կլինեն Ժերար Մարտինը և Հեկտոր Ֆորտը, իսկ կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը նույնպես կարող է խաղալ մեկնարկային կազմում՝ օգոստոսից ի վեր առաջին անգամ։
Կիսապաշտպաններ Գավին և Ֆերմին Լոպեսը իրենց հնարավորությունն կստանան առաջիկա խաղում։ Պաու Վիկտորը և Անսու Ֆատին շատ հավանական է, որ կհայտնվեն հարձակման գծում։