Եվրոպական գրանդը պատրաստ է Ադեմոլա Լուկմանի համար վճարել 50 միլիոն եվրո

Նիգերիայի ազգային հավաքականի և «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է Իտալիայի առաջնությունից տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է աֆրիկացի հարձակվողի տրանսֆերով։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Լուկմանի համար վճարել 50 միլիոն եվրո, որը նրա պայմանագրում նշված է որպես գնման կետ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը իտալական թիմի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։ Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 28 խաղ և խփել 13 գոլ։