«Բարսելոնան» հետաքրքրված է «Բայերի» առաջատարներից մեկով

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Բայերի» 29-ամյա ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ակադեմիայի սանտի վերադարձի գաղափարը դուր է գալիս թե՛ մարզական տնօրեն Դեկուին, թե՛ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։ «Բարսելոնան» ցանկանում է մրցակցություն ստեղծել 21-ամյա ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեի համար։

Գրիմալդոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել է չորս գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։