Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» ֆավորիտ է այս ամռանը «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին դե Բրույնեին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան թիմը այժմ ունի բելգիացի ֆուտբոլիստի հետ բանակցություններ վարելու առաջնահերթ իրավունք։ Նախկինում անվանված թիմը ֆուտբոլիստի համար մրցում էր «Նյու Յորք Սիթի» և «Դի Սի Յունայթեդի» հետ։
Նշվում է, որ Դե Բրույնեն նախընտրում է տեղափոխվել MLS, այլ ոչ թե Սաուդյան Արաբիայի առաջնություն, որտեղից նույնպես հետաքրքրություն կա նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին 33-ամյա կիսապաշտպանը հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։