«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Ա Սերիայի մեկ խաղով՝ երկրպագուների կազմակերպված հանցավորության հետ կապի գործով։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալացի մասնագետը և թուրք ֆուտբոլիստը «Ներաձուրիի» ներկայացուցիչ Մարկո Ֆերդիկոյի հետ զրուցել են 2023 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի (0-1) լրացուցիչ տոմսերի բաշխման մասին։ Ֆերդիկոն ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ 19 անձանց հետ միասին, որոնք մեղադրվում էին, ի թիվս այլ բաների, մաֆիայի հետ կապերի մեջ։
Ինձագին և Չալհանօղլուն մեղքի խոստովանության համաձայնության են եկել քննիչների հետ։ Առաջինը տուգանվել է 15 հազար եվրոյով, երկրորդը՝ 30։ Երկուսն էլ բաց կթողնեն Իտալիայի առաջնության 35-րդ տուրի «Վերոնայի» դեմ տնային խաղը, որը կկայանա մայիսի 3-ին։