«Մանչեսթեր Սիթիի» նորեկը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը չի կարողացել հարմարվել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պահանջներին։

21-ամյա ուզբեկը կարող է հեռանալ թիմից։

Carpetas Blaugranas-ի տվյալներով՝ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը ուժեղացնելու տարբերակներ։

Կատալոնացիները Խուսանովին տեսնում են որպես խոստումնալից խաղացող, որը կարող է ուժեղացնել պաշտպանության գիծը, և ցանկանում են վարձակալել նրան՝ գնելու հնարավորությամբ։

Այս մրցաշրջանում պաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել 1 գոլ։ Խուսանովի պայմանագիրը «Քաղաքայինների» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն։