«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում (3-3)։
Միլանյան թիմի ավագը փոխարինվեց առաջին խաղակեսից հետո ազդրի վնասվածքի պատճառով։
Լրագրող Սիմոնե Տոնյայի խոսքով՝ արգենտինացի աստղը, հավանաբար, բաց կթողնի «Վերոնայի» դեմ Ա Սերիայի առաջիկա խաղը (մայիսի 3-ին) և «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը (մայիսի 6-ին)։
27-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։