«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն որոշել է լքել իսպանական ակումբը։ Այս մասին հայտնել է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին կարծում է, որ «Ռեալ Մադրիդում» չի ստանում այն ճանաչումը, որին արժանի է, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մյուս աստղային ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապպեի, Վինիսիուս Ժունիորի և Ջուդ Բելինգհեմի վրա։
Նշվում է, որ Ռոդրիգոյի ակումբում մնալու միակ պայմանը Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակումն է որպես գլխավոր մարզիչ։ Եթե Ալոնսոն խնդրի 24-ամյա բրազիլացուն մնալ, ֆուտբոլիստը կարող է մտափոխվել։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։