«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Ռոդրիի՝ խաղադաշտ վերադառնալու մասին։
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռոդրին վերադարձել է մարզումներին։ Հիմա մենք պետք է զգույշ լինենք։ Հենց որ ֆիզիոթերապևտը և բժիշկը ասեն, որ Ռոդրին կարող է սկսել խաղալ, նա դուրս կգա խաղադաշտ։ Բայց բժիշկները պետք է ինձ ասեն», – ասաց Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսպանացին չի խաղացել սեպտեմբերի 22-ից, երբ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում (2-2) աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։