«Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը երկարաձգել է պայմանագիրը թուրինյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
31-ամյա լեհը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա վնասվածքների պատճառով ոչ մի խաղ չի անցկացրել։ Հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի մայիսին։ Ընդհանուր առմամբ, Միլիկը թուրինյան ակումբի կազմում անցկացրած 75 խաղում խփել է 17 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։