Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ժյուլ Կունդեն

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ առաջին խաղում (3-3), բժշկական զննում է անցել։

26-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի դիստալ բիցեպսի ջիլի վնասվածք։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Կունդեն բաց կթողնի մայիսի 6-ին կայանալիք «Ինտերի» հետ պատասխան խաղը և մայիսի 11-ին կայանալիք «Ռեալ Մադրիդի» հետ Լա Լիգայի խաղը։