Պրեմիեր Լիգան հայտարարել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են 7 ֆուտբոլիստ՝
-
Ռայան Այթ-Նուրի (Վուլվերհեմփթոն) – 1 գոլ և 2 գոլային փոխանցում 5 խաղում,
-
Հարվի Բարնս (Նյուքասլ) – 4 գոլ և 2 փոխանցում 6 խաղում,
-
Ալեքսիս Մակ Ալիսթեր (Լիվերպուլ) – 2 գոլ և 1 փոխանցում 5 խաղում,
-
Ջեյքոբ Մերֆի (Նյուքասլ) – 3 գոլ և 3 փոխանցում 6 խաղում,
-
Մորգան Ռոջերս (Ասթոն Վիլա) – 1 գոլ և 4 փոխանցում 5 խաղում,
-
Ռայան Սեսենյոն (Ֆուլհեմ) – 2 գոլ և 2 փոխանցում 5 խաղում,
-
Յորգեն Լարսեն (Վուլվերհեմփթոն) – 4 գոլ 5 խաղում։
Հաղթողը կորոշվի երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքներով։