«Բարսելոնայի»՝ «Կամպ Նոու» վերադարձը մոտ է

«Կամպ Նոու» մարզադաշտի խոտածածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը նշում է, որ խոտածածկը հիմա տեղադրելը կարևոր քայլ է վերադարձից հետո օպտիմալ խաղային պայմաններ ապահովելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Բարսելոնան» պատրաստվում է վերադառնալ մարզադաշտ այս տարվա սեպտեմբերին։ Խոտածածկը տեղադրելուց հետո դաշտի հիմնական համակարգերը՝ ջրահեռացումը, օդափոխությունը և կլիմայի կարգավորումը, կփորձարկվեն և կկարգավորվեն։

Աշխատանքների վաղաժամկետ ավարտը թույլ կտա բացահայտել և լուծել հնարավոր խնդիրները՝ նախքան պաշտոնական խաղերի վերսկսումը։ «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը սկսվել է 2022 թվականին։ «Բարսելոնան» իր տնային խաղերն անցկացնում է Լուիս Կոմպանիսի անունը կրող Օլիմպիական մարզադաշտում։