Ռոդրին վերսկսել է մարզումները

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին վերսկսել է մարզումները թիմի հետ, հաղորդում է Sky Sports-ը։

Իսպանացին չի խաղացել սեպտեմբերի 22-ից, երբ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում (2-2) աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։

Ռոդրին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է, և նրա բացակայության ընթացքում «Սիթին» լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել և երկար տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ պայքար չի մղել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար։ Տիտղոսը, որը «Քաղաքայինները» պահել էին վերջին չորս մրցաշրջանների ընթացքում, այս տարի հանձնվեց «Լիվերպուլին»։