Ալեխանդրո Գառնաչոն մեկնաբանել է Լամին Յամալի գրառումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև խաղից հետո մեկնաբանել է Լամին Յամալի հրապարակումը։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Գառնաչոն նույնպես արձագանքեց Լամինի գոլին։

«Աշխարհի լավագույն խաղացողը», – մեկնաբանել է արգենտինացին իսպանացի աստղի գրառումը սոցիալական ցանցերում։ Լամին Յամալը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում այս մրցաշրջանում անցկացրած 49 խաղում խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։