«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն որոշել է լքել ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տարբեր աղբյուրներ բազմիցս հայտնել են, ֆրանսիացին դժգոհ է թիմում իր դերից և, հետևաբար, հետաքրքրված է իրավիճակի փոփոխությամբ։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ նա տրանսֆերի խնդրանք է ներկայացրել։ Հարձակվողը հույս ունի տրանսֆերն ավարտել մինչև հունիսի կեսերը, երբ մեկնարկում է ակումբային աշխարհի առաջնությունը։
Քրիստոֆեր Նկունկուն այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։