CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» և «Ինտերը» չպարզեցին հաղթողին 🎥

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը ավարտվեց 3-3 հաշվով։

Խաղի հաշիվը առաջին րոպեին բացեց Մարկուս Թյուրամը, գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով, իսկ 21-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը կրկնապատկեց ներաձուրիների առավելությունը։

Կատալոնական ակումբը 24-րդ և 38-րդ րոպեներին Լամին Յամալի և Ֆերան Տորեսի գոլերի շնորհիվ կարողացավ խաղի հաշիվը դարձնել 2-2։

Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը ևս մեկ անգամ գավեց «Բարսելոնայի» դարպասը, իսկ 68-րդ րոպեին Ռֆինյայի գեղեցիկ հարվածից հետո դարպասաձողից և Յան Զոմերից գնդակը հայտնվեց ներաձուրիների դարպասում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Մայիսի 6-ին, Միլանում, Երևանի ժամանակով 23։00-ին։