Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ռոդրին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Իսպանացին վերջերս վերադարձել է մարզումներին գնդակով։

Ավելի վաղ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ կիսապաշտպանը հնարավոր է խաղադաշտ դուրս գա Պրեմիեր լիգայի վերջին տուրերից մեկում, սակայն, կարծես թե, «Ոսկե գնդակի» դափնեկրի հայտնվելը մի փոքր ավելի երկար կսպասի։

Լրագրող Շամուն Հաֆեզի խոսքով՝ Ռոդրիի խաղադաշտ լիարժեք վերադառնալու ամենահավանական ամսաթիվը հունիսն է, երբ կկայանան ակումբային աշխարհի առաջնության խաղերը։ Հիշեցնենք, որ Ռոդրին բացակայում էր նախորդ աշնանը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։