«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հնարավոր տեղափոխության մասին։
Շվեդը համարվում է «Կարմիր սատանաների» տրանսֆերային նպատակներից մեկը։ 26-ամյա խաղացողով հետաքրքրված են նաև մի շարք այլ առաջատար ակումբներ։
«Գյոկերե՞ս։ Ես նրա հետ չեմ խոսել։ Բայց եթե խաղացողը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» միայն Չեմպիոնների լիգայում խաղալու համար, նա չի տեղափոխվի։ Մեզ անհրաժեշտ են նրանք, ովքեր ցանկանում են ներկայացնել ակումբի գույները, այլ ոչ թե նրանք, ովքեր հետաքրքրված են որոշակի մրցաշարերով», – Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալացի մարզիչը հարձակվողի հետ աշխատել է «Սպորտինգում»։