Մաուրիցիո Սարին կարող է դառնալ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը։
Football Italia-ի տվյալներով՝ իտալացի մասնագետը միլանյան ակումբի կարճ ցուցակում է։
Սարին պատրաստվում է փոխարինել Սերխիո Կոնսեյսաոյին, ով «Միլանում» անցկացրել է ընդամենը վեց ամիս։ Ռոսոներիի ղեկավարությունը դժգոհ է Կոնսեյսաոյի աշխատանքից։
66-ամյա Սարին «Լացիոյից» հեռանալուց հետո այժմ ազատ գործակալ է։