Իվան Ռակիտիչ. «Այն ժամանակ նա տեղ չոր ունենա մեկնարկային կազմում»

«Բարսելոնայի» նախկին հարձակվողական կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է 17-ամյա Լամին Յամալի մասին։ Ռակիտիչը նշել է՝ համաձայն է թիմի նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ, ով ասել էր, որ Յամալը դժվար թե տեղ գտներ իրենց ժամանակների «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։

«Պիկեն ճիշտ է։ Այն ժամանակ մենք ունեինք պատմության լավագույն եռյակը՝ Նեյմարը, Սուարեսը և Մեսսին։ Բայց Լամինը անհավանական է. ես նրան կխաղացնեի որպես վինգեր, պաշտպանողական կիսապաշտպան, ցանկացած տեղում։

Ինձ դուր է գալիս նրա քաջությունը, նրա վերաբերմունքը։ Նա պարզապես պետք է շարունակի վայելել ֆուտբոլը», – Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։