Սերժիո Կոնսեյսաոն կարող է լքել «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ վեց ամիս աշխատելուց հետո։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Մաուրիցիո Սարին հայտնվել է «ռոսոներիների» տեսադաշտում:
Այս պահին 66-ամյա Սարին ակումբային գրանցում չունի։ Անցյալ տարվա մարտին փորձառու մասնագետը լքեց «Լացիոն»։ Մաուրիցիո Սարին իր մարզչական կարիերայի գրեթե ամբողջ մասն անցկացրել է Իտալիայում։
Բացառություն էր 2018/2019 մրցաշրջանը, երբ մասնագետը գլխավորեց «Չելսին»։ Լոնդոնյան թիմի հետ Սարին հաղթեց Եվրոպա լիգան։
«Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։ Մայիսի կեսերին Սերժիու Կոնսեյսաոյի թիմը ազգային գավաթի եզրափակչում կխաղա «Բոլոնիայի» դեմ։