«Ռեալ Մադրիդը» ամռանը կշարունակի ուժեղացնել թիմի կազմը։ Empire of the Kop-ի տվյալներով՝ մադրիդյան սուպերակումբը դիտարկում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերին ձեռք բերելու հնարավորությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է «Լիվերպուլին» առաջարկել 90 միլիոն եվրո 26-ամյա ՄաքԱլիստերի տրանսֆերի համար։ Ենթադրվում է, որ ՄաքԱլիստերը և նրա շրջապատը ազդանշան են տվել խաղացողի՝ Իսպանիայի առաջնություն տեղափոխվելու պատրաստակամության մասին։
Միաժամանակ, «Լիվերպուլը» հույս ունի արգենտինացուն պահել իր կազմում։ Ալեքսիս ՄաքԱլիստերը «Լիվերպուլի» կազմում խաղում է 2023 թվականի ամռանից։