Յագո Ասպաս․ «Ամբողջ Իսպանիան տեսավ, թե ինչ տեղի ունեցավ»

«Սելտա Վիգոյի» հարձակվող Յագո Ասպասը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Լա լիգայի առաջիկա արտագնա հանդիպման մասին։

«Մենք առանց վախի գնում ենք «Սանտիագո Բեռնաբեու»՝ Իսպանիայի գավաթում տեղի ունեցածից հետո։ Ամբողջ Իսպանիան տեսավ, թե ինչ տեղի ունեցավ։ «Մենք պարզապես մտածում ենք մեր սեփական իրավիճակի մասին», – ասել է Ասպասը El Larguero-ին։

Հունվարին «Ռեալը» 5-2 հաշվով հաղթեց «Սելտային» Իսպանիայի գավաթում լրացուցիչ ժամանակում։ Վիգոյի թիմը լուրջ բողոքներ ուներ այդ ժամանակվա մրցավարության վերաբերյալ։ «Սելտայի» ներկայացուցիչները կարծում էին, որ մրցավարը պետք է 11 մետրանոց հարված նշանակեր «Ռեալ Մադրիդի» դեմ՝ առաջին գոլից առաջ։ «Ռեալ Մադրիդը» և «Սելտա Վիգոն» Լա Լիգայում կխաղան կիրակի՝ մայիսի 4-ին։