«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել վարձավճարով հեռացած ֆուտբոլիստների վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է վաճառել Անտոնիին, Մարկուս Ռեշֆորդին, Ջեյդոն Սանչոյին և Թայրել Մալասիային։ Չորսն էլ ներկայումս վարձավճարով են խաղում այլ ակումբներում, ընդ որում՝ Անտոնին, Ռեշֆորդը և Մալասիան ձմռանից ի վեր համապատասխանաբար խաղում են «Բետիսում», «Ասթոն Վիլայում» և «ՊՍՎ»-ում, իսկ Սանչոն «Չելսիի» կազմում է մրցաշրջանի սկզբից։

Լրագրող Սայմոն Մալոքի խոսքով՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը հույս ունի այս ամռանը վաճառել նրանց։ Մանկունիացիները մտադիր են Ռեշֆորդի վաճառքից ստանալ ամենամեծ շահույթը՝ գրեթե 58 միլիոն եվրո։ Սանչոն և Անտոնին կարող են արժենալ մոտ 35 միլիոն եվրո, իսկ Մալազիային՝ 11-12 միլիոն։

31 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։