Ֆլորիան Վիրցը համաձայնության է եկել եվրոպական գրանդի հետ

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայից» բացի Վիրցին ցանկանում են իրենց կազմում տեսնել նաև այլ թիմեր, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին»։

Այնուամենայնիվ, «Բավարիան» դեռ չի համաձայնեցրել տրանսֆերը «Բայերի» հետ, ինչը նշանակում է, որ գործարքը դեռ չի կարելի ավարտված համարել։ Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վիրցը «դեղագործների» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 140 միլիոն եվրո։