Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, թե ինչպեղ պետք է «Ինտերը» խաղա «Բարսելոնայի» դեմ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Միլանի «Ինտերը» մրցելու է «Բարսելոնայի» հետ։
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող, 1996 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող Ալեսանդրո Դել Պիերոն կիսվել է իր կարծիքով առաջիկա խաղի մասին։

«Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե «Ինտերը» խաղին չմոտենար երեք պարտությունների շարքից հետո։ Սա, հավանաբար, մի փոքր ընկճում է ֆուտբոլիստներին։ «Ինտերը» պետք է լավ պաշտպանվի և շատ տեղաշարժվի, քանի որ «Բարսելոնան» սիրում է գնդակը պահել», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։