Հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, ով խաղացել է «Միլանում» և «Ռեալ Մադրիդում», կարծում է, որ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը պետք է անցյալ տարի նվաճեր «Ոսկե գնդակը»։
«Վինին վերջին անգամ էր արժանի դրան։ Իմ կարծիքով, նա ինչ-որ յուրահատուկ բան արեց։ Չնայած սա պարզապես իմ կարծիքն է։«Ոսկե Գնդակը» հենց նա պետք է ստանար», – հոլանդացու խոսքերն է մեջբերում Chempionat-ը։
Հիշենք, որ 2024 թվականին հեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը», ստացավ Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսը։ Վինիսիուսը քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը