Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան ամփոփել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպումը (0-1)։
«ՊՍԺ-ն շատ արագ գոլ խփեց։ Նրանք գերիշխում էին առաջին 15 րոպեների ընթացքում, բայց հետո, կարծում եմ, մենք գերիշխեցինք խաղում։ Մենք հնարավորություններ ունեինք:
Դոննարումման մի քանի հիանալի փրկություններ կատարեց։ 25-րդ րոպեից մենք ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի։
Մենք այս մրցաշրջանում ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել արտագնա խաղերում, այնպես որ հաջորդ շաբաթ մենք կմեկնենք Փարիզ՝ հաղթելու համար», – Ռայայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։