Ուեյն Ռունի․ «ՊՍԺ-ն կարող էր հաղթել երկու կամ երեք գոլի տարբերությամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Արսենալի» և ՊՍԺ-ի միջև առաջին խաղի տպավորություններով։

Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական ակումբի։

«ՊՍԺ-ն կարող էր հաղթել երկու կամ երեք գոլի տարբերությամբ։ Ես մի փոքր հիասթափված էի «Արսենալի» խաղից, ինչպես նաև երկրպագուներից։ Նրանք ընկճված էին։ Եվ թվում էր, թե, տեսեք, «Արսենալը» հաղթել էր «Ռեալին» և հիմա կհասներ եզրափակիչ», – Ռունիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

ՊՍԺ-ի և Արսենալի միջև պատասխան խաղը կկայանա Փարիզում մայիսի 7-ին։