Ուիլյամ Սալիբա. «Մենք պետք է պատրաստվենք և հաղթենք նրանց Փարիզում»

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0-1)։

«Մենք մի փոքր հիասթափված ենք, որ պարտվեցինք և գոլ բաց թողեցինք հենց խաղի սկզբում։ Մենք հավասարեցրինք հաշիվը, բայց առաջին 20 րոպեներին շատ տուժեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք։

Պայքարը դեռ չի ավարտվել։ Հուսով ենք հաղթել «Պարկ դե Պրենսում»։ ՊՍԺ-ն մեզ ընդհանրապես չզարմացրեց, մենք գիտեինք, որ նրանք ուժեղ թիմ են։ Խաղի սկիզբը մեզ հիասթափեցրեց։ Մենք չպետք է հանձնվենք, ամեն ինչ կարող է պատահել։

Դեմբելեն ամենուր էր, նա շատ է շարժվում։ Մենք պետք է պատրաստվենք և հաղթենք նրանց Փարիզում, մենք պետք է բնավորություն ցուցաբերենք», – Սալիբայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։