Լաուտարո Մարտինես․ «Ինձ համար նա կա և կլինի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի և կատալոնական ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին։

Լաուտարոն և Մեսսին թիմակիցներ են Արգենտինայի ազգային հավաքականում։

«Իմ կարծիքով, Լեոյի հետ համեմատություններ չեն կարող լինել։ Ինձ համար նա կա և կլինի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

Ես որևէ համեմատություն չեմ անելու։ Միայն կասեմ, որ Լամինը շատ ուժեղ խաղացող է։ Նա իր տարիքի համար շատ բանի է հասել, նա հաղթել է Եվրոն ազգային հավաքականի հետ։ Մենք պետք է նրան հարգանքով վերաբերվենք։ Նա հիանալի խաղացող է՝ մեծ ապագայով», – Լաուտարոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Բարսելոնայի» և «Ինտերի» միջև առաջին խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։