«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» տրանսֆերի առաջարկը։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը հարձակվողին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ 100 միլիոն եվրո արժողությամբ։ Սակայն խաղացողը հրաժարվել է, քանի որ պլանավորում է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ։
«Բավարիայի» հետ պայմանագիրը, ինչպես սպասվում է, կկնքվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում և կգործի մինչև 2028 թվականը։
Հիշեցնենք, որ Սանեն մյունխենյան թիմում խաղում է 2020 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 42 խաղի, որոնցում խփել է 12 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։