Ուսման Դեմբելեն Չեմպիոնների Լիգայում կրկնել է Կիլիան Մբապպեի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ առաջին խաղում խփեց իր թիմի միակ հաղթական գոլը։

Ֆրանսիացի վինգերը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն դարձել է 11 արդյունավետ գործողության հեղինակ (8 գոլ և 3 գոլային փոխանցում)։ Այսպիսով, Դենբելեն կրկնեց Մբապպեի՝ ՊՍԺ-ում Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում գրանցած արդյունավետության ռեկորդը։ Այս մասին հայտնում է Squawka պորտալը։

Ընթացիկ Մրցաշրջանում Դեմբելեն խփել է 33 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։