Պեդրի․ «Նա միշտ փորձում է հոգ տանել մեր մասին և միշտ փորձում է օգնել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարծում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» խաղացողների համար հոր պես է։

Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 52 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 6 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։

«Ֆլիկը մեզ համար հոր պես է։ Նա միշտ փորձում է հոգ տանել մեր մասին և միշտ փորձում է օգնել։»

Բացի իր խստությունից, որը տեսանելի է դրսից, նա կաջակցի ձեզ, երբ դուք վատ շրջան եք ապրում։ Նա խոսում է քեզ հետ և փորձում է օգնել», – ասել է Պեդրին։