Պեպ Գվարդիոլա․ «Ակումբը պետք է ճիշտ որոշումներ կայացնի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Քաղաքացիների» համար մրցաշրջանի մասին։

«Այս մրցաշրջանը լավը չի կարելի անվանել։ Մենք «Լիվերպուլից» «հազար միլիոն» միավորով հետ ենք մնում, ինչը լավ չէ։ Եվ նայեք Չեմպիոնների լիգային՝ քանի՞ խաղ ենք հաղթել։ Մե՞կը-Երկու՞․․․

Մենք միշտ «հզոր մեքենա» ենք եղել, բայց այս մրցաշրջանում բավականաչափ լավը չենք։ Ակումբը պետք է ճիշտ որոշումներ կայացնի՝ հաջորդ մրցաշրջանն ավելի լավը դարձնելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։