«Ռեալ Մադրիդը» մտադիր է երկարաձգել թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» վստահ է, որ Կուրտուան դարպասապահի դիրքում ակումբի համար լավագույն տարբերակն է։
Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում և բաց է թողել 48 գոլ։ Բելգիացին կարողացել է իր դարպասը անառիկ պահել 14 անգամ։ Կուրտուայի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։