«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մերժել է Սաուդյան Արաբիայի խոշոր առաջարկը։ Այս մասին հաղորդում է Sky Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանեով հետաքրքրված է «Ալ-Իթթիհադը»։ Ակումբը խաղացողին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ընդհանուր 100 միլիոն եվրո արժողությամբ։
Սանեն ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան մյունխենյան ակումբի հետ, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունը նույնպես նրա նպատակների ցանկում բարձր տեղ է զբաղեցնում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանեն և «Բավարիան» համաձայնության են եկել պայմանագիրը 3 տարով երկարաձգելու հարցում։