Ամադ Դիալո․ «Այդ դիրքում խաղալն ամենահեշտն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Ամադ Դիալոն անվանել է ֆուտբոլի ամենադժվար և ամենահեշտ դիրքերը։

«Ամենադժվարը ձախ կամ աջ պաշտպան լինելն է. դու պետք է շատ վազես և անընդհատ հետևես մրցակցիդ։ Ամենապարզ դիրքը դարպասապահի դիրքն է, այդ դիրքում խաղալն ամենահեշտն է։ «Դարպասապահը շատ բան անելու կարիք չունի. նա պարզապես հարվածում է գնդակին, չի վազում, ոչինչ չի անում», – «United Zone»-ը մեջբերում է կոտդիվուարցու խոսքերը։

Այս մրցաշրջանում Ամադ Դիալոն խաղացել է հարձակման եզրերում և աջ եզրային պաշտպանի դիրքում, ինչպես նաև կենտրոնին ավելի մոտ՝ հարձակվողի դիրքում։

Ընդհանուր առմամբ, 36 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։