Կատալոնական «Բարսելոնան» դարձել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի հաղթող։ Նիոնում 4-1 հաշվով հաղթելով առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած թուրքական «Տրաբզոնսպորին»։ «Բարսելոնան» դարձավ առաջին ակումբը, որը երեք անգամ հաղթեց ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայում։
Իբրահիմ Դիարան և Անդրես Կուենկան 19 րոպեի ընթացքում «Բարսելոնային» առաջ մղեցին 2-0 հաշվով։ Դիարան գոլային փոխանցում կատարեց Հյուգո Ալբային՝ օգնելով նրան երրորդ գոլը խփել, ապա ինքը՝ չորրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ Բիջան Տիբուքօղլուն խաղի վերջում «Տրաբզոնսպորի» կազմում գոլի հեղինակ դարձավ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։