Goal-ը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը: Այս վարկանիշային աղյուսակի առաջին 3 հորիզոնականները նախորդ տարբերակի համեմատ չեն փոխվել:
Առաջին տեղում է Ռաֆինյան (Բարսելոնա), երկրորդ տեղում՝ Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), իսկ երրորդում՝ Լամին Յամալը (Բարսելոնա): «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, բարձրացել է չորրորդ տեղ։
Լավագույն տասնյակում են Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա), Դեկլան Ռայսը (Արսենալ), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Հարի Քեյնը (Բավարիա) և Կիլիան Մբապեն (Ռեալ Մադրիդ):