Չնայած այն հանգամանքին, որ անգլիական «Լիվերպուլը» նվաճել է իր պատմության 20-րդ չեմպիոնական տիտղոսը, թիմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են չստանալ ոսկե մեդալներ։ Ինչպես տեղեկացնում է Planet Football-ը, Պրեմիեր լիգայի կանոնակարգի համաձայն՝ մեդալ ստանալու համար ֆուտբոլիստը պետք է մասնակցած լինի առնվազն հինգ առաջնության հանդիպման։
Թիմը մրցաշրջանի ավարտին կստանա 40 մեդալ, որոնք կբաշխվեն խաղացողներին և մարզչական շտաբին։ Այն ֆուտբոլիստները, որոնք չեն բավարարել մասնակցության նվազագույն պահանջը, մեդալ կարող են ստանալ միայն ակումբի որոշմամբ։
Մեդալ չստանալու խնդրի առաջ կարող են կանգնել են մի շարք խաղացողներ, որոնք մրցաշրջանի ընթացքում շատ քիչ են խաղադաշտ դուրս եկել։ Նրանց թվում են Ֆեդերիկո Կիեզան (4 խաղ), Վիտեսլավ Յարոսը (1 խաղ), Յեյդեն Դանսը (1 խաղ), ինչպես նաև Թայլեր Մորտոնը, Ջեյմս Մակքոնելը և Թրեյ Նիոնին։