«Ռեալ Մադրիդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին՝ պլանավորելով ամրապնդել երեք կարևոր դիրքեր՝ ձախ պաշտպանի, աջ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերը։
Marca-ի տվյալներով, մադրիդյան ակումբի հիմնական նպատակներից մեկն է ձեռք բերել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին՝ պաշտպանության աջ եզրի համար։ Մամուլը երկար ժամանակ է, ինչ կապում է 26-ամյա անգլիացու անունը «Ռեալ Մադրիդի» հետ, և, ըստ տեղեկությունների, Տրենտի հետ պայմանագիրը կարող է կնքվել անվճար հունիսի 30-ից հետո։
Սակայն, եթե «Լոս Բլանկոսը» ցանկանում է արագացնել գործարքը և պայմանագիր կնքել ակումբային աշխարհի առաջնությունից առաջ, նրանք ստիպված կլինեն բանակցություններ վարել «Լիվերպուլի» հետ։
Անդրադառնալով ձախ պաշտպանի և կիսապաշտպանության դիրքերին, աղբյուրը նշում է այնպիսի անուններ, ինչպիսիք են Միլոշ Չերչեզը (Բորնմութ) և Ալեքսիս ՄաքԱլիստերը (Լիվերպուլ)։